ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Անունդ` մեր սրտում

Անունդ` մեր սրտում
21.10.2024 | 20:30

-Ի՞նչ հարց կտայիր Կրթության և գիտության նախարարին։

-Ինչու՞ պիտի մարդիկ դպրոցում տասը տարի սովորեն և ոչ թե` ավելի...

Սա մի փոքրիկ դրվագ է տարիներ առաջ եթեր հեռարձակված «Ամենախելացին» հեռուստահաղորդումից։ Իսկ մասնակիցը բազմաշնորհ ու լայնախոհ դպրոցական էր` ՄԱՅԻՍ ԱՂՎԱՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, որ դարձել էր եթերաշրջանի հաղթողներից մեկը։

Չկար մի բնագավառ, մի առարկա, որին չտիրապետեր անվերջ կրթության և նորանոր բացահայտումների ձգտող տաղանդավոր պատանին։

Նրա տարերքը արևելյան մարտարվեստն էր, բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտը:

9 տարեկանից զբաղվել է այկիդո մարտարվեստով՝ սև գոտի առաջին դան էր:

Նա այն պատանիներից էր, ով գիտության ոլորտում չհասցրեց ասել իր խոսքը: Իսկ նա իր տեսակով թելադրելու էր 21-րդ դարի հայ երիտասարդի չափանիշ՝ հոգով ազգային, գաղափարներով՝ նորարար:

Նա ծնվել էր 2001 թվականին` սեպտեմբերի 9-ին:

Սովորել էր Պարույր Սևակի անվան 123 հիմնական դպրոցում: Թումո ստեղծածար տեխնոլոգիաների կենտրոնի սան էր: Հասցրել էր նվաճել բազմաթիվ մեդալներ և դիպլոմներ։

Արցախի ու Հայաստանի դեմ թշնամու սանձազերծած պատերազմը խլեց Մայիսի ու հազարավոր լուսավոր տղաների կյանքը:

Մայիս Հովսեփյանը բանակ էր զորակոչվել 2019-ի դեկտեմբերի 25-ին: Ծառայում էր Արցախում: Նռնակաձիգ էր:

Սեպտեմբերի 27-ից եղել է պատերազմի ամենաթեժ կետերում: Խիզախ զինվորն իր հնարամտություններով, արագ կողմնորոշվելու բարձր ունակություններով փայլել էր նաև ռազմի դաշտում:

Ոչնչացրել է թշնամու մեծաթիվ դիվերսիոն խմբեր: Ղեկավարելով ծառայակից ընկերներին՝ կարողացել է 5-6 օր շարունակ պահել հայկական դիրքերը ու չնահանջել:

Նույնիսկ գրավել են թշնամու դիրք:

Զոհվել է հոկտեմբերի 21-ին՝ Ջրականում՝ վիրավոր հրամանատարին դուրս բերելու ժամանակ:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

2020 թվականի հոկտեմբերի 21-ին սկսվեց Մայիս Հովսեփյանի անմահության ուղին։

Մեր խորաթափանց հայացքով հերոս, անունդ միշտ մնալու է մեր սրտում։ Քո տեսակը չափանիշ է լինելու սերունդների համար։

Խոնարհումս, սիրելի հերոսամայր:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2480

Մեկնաբանություններ